News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
USD
476.18
EUR
534.18
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի իրավապաշտպան Օգտայ Գյուլալիեւը հրապարակել է քննության ժամանակ զինծառայող Իսմայիլ Հուսեյնովի նկատմամբ կիրառված խոշտանգումների եւ բանտում նրա ինքնասապնության փորձերի մասին տեղեկությունները, հաղորդում է contact.az-ը:

«2017 թվականի մայիսի 18-ին նրան տարել են Գյանջայի տնից եւ տեղափոխել Տերտեր: Նա մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ եւ դաժան խոշտանգումների ենթարկվել», -ասել է իրավապաշտպանը՝ վկայաոչելով Հուսեյնովի մորը:

 «...Նրան կախում էին ոտքերից եւ գլխի միջով էլեկտրական հոսանք անցկացնում: Մինչեւ գիտակցության կորուստը ծեծում էին եւ այլ նվաստացնող գործողություններ կատարում՝ պահանջելով խոստովանել, որ հայերի համար է աշխատում: Նրա կողքին մահացել է մեկ այլ զինվոր եւ նրան ասել են, որ կսպանեն նաեւ նրան, եթե չխոստովանի: Այդ խոշտանգումների ազդեցությամբ նրան ստիպել են ստորագրել խոստովանությունը: Փակ դատավարությանը նա մեղավոր է ճանաչվել պետական դավաճանությունում եւ 15 տարվա ազատազրկման դատապարտվել», - ասում է զինծառայողի մայրը:

Բանտում Հուսեյնովին այցելած եղբայրը հաղորդել է, որ Իսմայիլը չի դիմացել բարոյական եւ ֆիզիկական վնասվածքներին եւ ի նշան բողոքի դատարանի անարդաարության, ապրիլի 14-ին համար 12 գաղութում կտրել է երակները:

 «Նրա վիճակը ծանր է: Դեպքի վայր են ժամանել  Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները», - գրել է Գյուլալիեւը:

Կալանավորի մայրը՝ Մեհսեթի Հուսեյնովան Turan-ին հաստատել է իրավապաշտպանի խոսքերը:

Կինը պատմել է, որ որդին փորձել էր կախվել, սակայն նրան հասցրել են ժամանակին փրկել, իսկ հիմա նա կտրել է երակները: Նրա խոսքով՝ խոշտանգումներից վնասվել են Հուսեյնովի ներքին օրգանները  եւ նրա երիկամները վիրահատել են:

«Երիկամների վիրահատությունն արել են, սակայն նրա ուղեղը, նյարդերը չեն կարողանա հանգստացնել», - ասել է կինը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ