News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը 2019թ․ դեռեւս հնարավոր է կնքվի՝ չնայած վերջին ամիսներին լուրջ անհաջողություններին։ Այս մասին հայտարարել է Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին՝ գրում է Guardian-ը։

«Մենք սեղանի շուրջ պետք է նստենք նույնիսկ մեր երդվյալ թշնամիների հետ, սակայն առանց որեւէ նախապայմանների, եւ պետք է ձգտենք լսել միմյանց՝ հայտարարել է Հաշիմ Տաչին։

Երկու երկրների միջեւ բանակցությունները դադարեցվել էին անցյալ տարվա նոյեմբերից, երբ Կոսովոն 100 տոկոս տուրքեր էր սահմանել Սերբիայից ապրանքների ներկրման վրա։ Տաչին ասել է, որ չի ծրագրում չեղարկել տուրքերը, սակայն ընդգծել է արագ առաջընթացի անհրաժեշտությունը։

Նրա խոսքերով, միջազգային տատանումները եւ խառը մեսիջները «սահմանի երկու կողմերում ազգայնականների եւ պոպուլիստների համար հարթակ են ստեղծում»։

Տաչին ասել է, թե «սահմանի զատումը» փոխադարձ ճանաչման մասին համընդգրկուն ցանկացած համաձայանագրի մասը կդառնա։ Սակայն նա ընդգծել է, որ «չեն կարող լինել սահամաններ ըստ էթնիկ պատկանելության։ Դա հնարավոր չէ։ Ե՛ւ Կոսովոն, ե՛ւ Սերբիան կմնան բազմազգ պետություններ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ