News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի ռեստորաններից մեկում հաճախորդներն ականատես են եղել «ոչ ախորժաբեր» տեսարանի՝ ռեստորանի կողքին գտնվող նստարանի վրա կիսամերկ հարբած տղամարդը ձեռքերով սպագետի էր ուտում:

USA.one-ը հայտնում է, որ ռեստորանի մատուցողները հարբած խուլիգանի մասին հայտնել են իրավապահ մարմիններին: Դեպքի վայր ժամանած պարեկը ռեստորանի մոտ նստարանի վրա հայտնաբերել է առանց վերնաշապիկի տղամարդուն, որը սպագետին բերանն էր խցկում մատներով: Ոստիկանները պարզել են, որ 32-ամյա խուլիգանին, որից ալկոհոլի ուժեղ հոտ էր գալիս, անվանում են Բեն Պաջեթ:

Պաջեթը մտել է ռեստարան եւ այնտեղ հարբած տեսարան սարքել: Դիմել է այցելուներին՝ փող խնդրելով, իսկ մերժվելու դեպքում նրանց վիրավորել է: Ոստիկանների հետ խոսելիս «անպարկեշտ արտահայտություններ է մրթմրթացել» եւ արդյունքում կալանավորվել է խուլիգանության համար: Սակայն մինչ ձեռնաշղթաներ հագցնելը, ոստիկանները նրան թղթե անձեռոցիկ են տվել որ մաքրի դեմքը եւ ձեռքերը: Սակայն խուլիգանն այս ամենով չի բավարարվել:

Հաղորդվում է, որ ոստիկանական մեքենայի մեջ նա սկսել է իրեն մարմնական վնասվածքներ հասցնել: Ոստիկանների ցուցմունքներով՝ Պաջեթը սկսել է ոտքերով գլխին խփել, ինչպես նաեւ գլխով հարվածվել մետաղական միջնապատին, ինչի հետեւանքով ճակատին խոր վերք է առաջացել եւ արյուն հոսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը անհայտ վարորդի կողմից Երևանի...
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ես միայն մի բան կարեղ եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված...
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման…
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են...
Ռումինիայի բարձրահարկ շենքում ուժեղ պայթյուն է որոտացել. մեկ մարդ զոհվել է, տասնյակները տարհանվել են
Պայթյունի էպիկենտրոնում գտնվող բնակարանում ապրող կինը մահացել է․․․
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Ամենաշատ