News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2020 թվականի ԱՄՆ նախագահական մրցապայքարը նոր շրջապտույտներ է ստանում եւ լի է սենսացիաներով ու սկանդալներով, ինչը զարմանալի չէ, քանի որ պետության ղեկավարի աթոռի համար պայքարում են ավելի քան 20 թեկնածուներ: Նրանցից յուրաքանչյուրի քարոզարշավը կներառի հանդիպումներ ընտրողների հետ, հանրահավաքներ եւ ելույթներ, ուստի քաղաքական գործիչների ժամանակացույցը բավականին լարված կլինի, երբեմն նրանք պետք է միաժամանակ մի քանի տեղում լինեն: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Էնդրյու Յանգն այս խնդիրը լուծելու մտահղացում ունի՝ սեփական հոլոգրամի օգտագործումը, հայտնում է Naked-Science-ը:

Յանգը նման մտահղացումների առումով նորելուկ չէ: Նա անցած շաբաթ հիշատակել է ֆուտուրիստական գաղափարի մասին՝ հոլոգրամային ներկայության օգտագործմամբ ընտրարաշավն անցկացնելու առումով:

Յանգն այս կոնցեպցիան առաջին անգամ ցուցադրել է TMZ-ում՝ հատվածներից մեկը ներկայացնելիս քաղաքական գործչի հոլոգրամը պարում էր զոհված ռեփեր Թուփաք Շաքուրի հոլոգրամի հետ: Դրանից բացի, համանման տոխնոլոգիան թույլ է տվել Թուփաքի հոլոգրամին 2012 թվականին ելույթ ունենալ Coachella փառատոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ