News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 16-ից 18-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ պաշտոնական կայքից։

Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների հետ։

Զոհրաբ Մնացականյանը ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում։ Նախատեսվում է նաև արտգործնախարարի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել