News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Փլուզվել է Փարիզում այրվող Աստվածամոր տաճարի տանիքը՝ հայտնում է Reuters-ը։ Ավելի վաղ փլուզվել էր տաճարի աշտարակը։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ տաճարի վրայից ընկել է ժամացույցը։

Աշխարհի ամենահայտնի կառույցներից մեկում հրդեհը բռնկվել է ապրիլի 15-ի երեկոյան։ Պատճառները դեռեւս հայտնի չեն, կարծիք կա, որ դա տեղի է ունեցել շինարարական աշխատանքների հետեւանքով՝ հայտնում է Meduza-ն։

Դեպքի վայր են եկել երկրի նախագահ Էմանուել Մակրոնը եւ վարչապետ Էդուար Ֆիլիպը։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ կրակը մոլեգնում է շենքի նոր հարկերում եւ մոտենում է դիտահարթակին։

«Ամեն ինչ կրակի մեջ է։ Հիմնական կոնստրուկցիաները, որոնց մի մասը թվագրվում է XIX դարով, իսկ մյուսը՝ XIII, այլեւս չկան»,- հայտնել է փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարը։

Փարիզի Աստվածամոր տաճարը կառուցվել է 1345 թվականին։ XIX դարում հեղափոխության հետեւանքով վնասված շենքը վերանորոգվել էր, կառուցվել էր նոր աշտարակ եւ արձաններ։ Տաճարում անցկացվել են ֆրանսիական կայսրերի, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի թագադրումը։ Տարեկան տաճար է այցելում 13 մլն զբոսաշրջիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել