News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առեւտրային պատվիրակությունը մեղմել է Չինաստանի հանդեպ արդյունաբերական սուբսիդիաների սահմանափակման պահանջները՝ որպես առեւտրային գործարքի պայմաններից մեկը, որը բախվել էր Պեկինի խիստ դիմադրությանը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկու աղբյուրի, որոնք ծանոթ են բանակցությունների ընթացքին։

Աշխարհի երկու խոշոր տնտեսությունների առեւտրային պատերազմը, որը հանգեցրեց միլիարդավոր դոլարների վնասների, խախտել է մատակարարումների շղթան, շարունակվում է արդեն ինն ամիս։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տուրքեր է մտցրել Չինաստանից ներկրվող 250 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքների վրա՝ պահանջելով դադարեցնել այն քաղաքականությունը, որը, Վաշինգտոնի կարծիքով, խանգարում է ամերիկյան ընկերություններին մրցակցել չինական ընկերությունների հետ։ Չինաստանը պատասխան տուրքեր է մտցրել ամերիկյան ապրանքների ներկրման վրա։

Արդյունաբերական սուբսիդիաների հարցը հեշտ չէ, քանի որ սերտորեն կապված է արդյունաբերական հատվածում չինական կառավարության քաղաքականության հետ։ Պեկինը սուբսիդիաներ եւ հարկային արտոնություններ է տրամադրում պետական ընկերություններին եւ ճյուղերին, որոնք համարվում են ռազմավարական առումով կարեւոր երկրի երկարաժամկետ զարգացման համար։

Առաջիկա ամսում գործարքի կնքման հասնելու համար ամերիկյան պաշտոնյաները համաձայնել են զիջումների գնալ այդ սուբսիդիաների սահմանափակման հարցում՝ դրա փոխարեն կենտրոնանալով այլ բնագավառների վրա, որտեղ, նրանց կարծիքով, ավելի հեշտ է հասնել պահանջների կատարմանը, ասել են աղբյուրները։

Մասնավորապես, խոսքը տեխնոլոգիաների հարկադրական փոխանցման գործելակերպը դադարեցնելու, մտավոր սեփականության պաշտպանության բարելավման եւ Չինաստանի շուկաների հասանելիության ընդլայնման մասին է, ասել են աղբյուրները։ Չինաստանն արդեն գնացել է որոշ զիջումների այս հարցերում։

«Դա չի նշանակում, թե (համաձայնագրի տեքստում) չի լինելու դրա հետ կապված ոչ մի ձեւակերպում, բայց դրանք լինելու են ոչ այնքան հանգամանալի կամ կոնկրետ»,- ասել է աղբյուրներից մեկը՝ խոսելով սուբսիդիաների խնդրի մասին։

Ավելի վաղ, այս տարի Չինաստանը խոստացել էր դադարեցնել արդյունաբերության ճյուղերի սուբսիդավորումը, ինչը հանգեցնում է անհամամասնության շուկայում, բայց չէր պարզաբանել, թե ինչպես է մտադիր հասնել այդ նպատակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ