News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան պնդելու է, որպեսզի ԵՄ-ն ընդունի նորմատիվային բազա կրիպտոարժույթի համար, այնպիսին, ինչպիսին Փարիզը մտցրել էր անցած շաբաթ ազգային մակարդակով։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը, տեղեկացնում է Reuters-ը։

«Ես կառաջարկեմ իմ եվրոպացի գործընկերներին, որպեսզի մենք ստեղծենք միասնական նորմատիվային բազա կրիպտոարժույթի համար՝ հիմնված ֆրանսիական փորձի վրա»,- ասել է լը Մերը Փարիզում, բլոկչեյնի տեխնոլոգիային նվիրված միջոցառման ժամանակ։ «Մեր մոդելը ճիշտ է»։

Ֆրանսիայի կառավարության նոր օրինագիծը կրիպտոարժույթի մասին առաջինն է երկրում, որը թույլ է տալիս ընկերություններին, որոնք ցանկանում են նոր կրիպտոարժույթ թողարկել կամ փոխանակել գոյություն ունեցողները, սերտիֆիկացման հայտ ներկայացնել։

Աշխարհի շատ երկրներում կրիպտոարժույթը նախկինի պես կամ լիովին չի կարգավորվում, կամ արգելված է։

Սերտիֆիկատը կտրամադրվի շուկայի ֆրանսիական կարգավորողի կողմից նրանց համար, ովքեր դա ցանկանում են, իսկ թողարկողները, թրեյդերները, պահողներն ու ներդրողները պետք է վճարեն հարկեր շահույթից, որն ստանում են այդ արժեթղթերից։

Նպատակն այն է, որպեսզի Փարիզում ստեղծվի շուկա ընկերությունների համար, որոնք այդկերպ կապիտալ են հավաքում, ինչը թույլ կտա Ֆրանսիային վերցնել ընդլայնվող բիզնեսի մի մասը՝ միեւնույն ժամանակ նրան որոշ վերահսկողություն տրամադրելով մերի հանդեպ, որը կարող է դառնալ նպատակ սպեկուլյանտների համար։

Եվրոպական հանձնաժողովը վերջերս սկսել է իրականացնել տեխնիկատնտեսական հիմնավորում, թե ինչպես կարգավորել կրիպտոարժույթի շուկան, թեեւ ոչ մի օրենսդրություն չի սպասվում, համենայնդեպս՝ մինչեւ 2019-ի ավարտը, քանի որ ներկա ԵՀ մանդատն ավարտվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ