News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել, կազմակերպության կայքում է հայտնվել «Փրկենք Նոտր Դամը» համապատասխան բաժինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օգտատերերին առաջարկվում է վճարում կատարել 50-ից մինչեւ 500 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:

Այլընտրանքն է ամսական ավելի քիչ գումարի վճարումը՝ 10-ից մինչեւ 100 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:

«Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղվեն Փարիզի աստվածամոր տաճարին»,- նշված է կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան: Փլուզվել է տաճարի աշտարակի ձողը, կրակով է բռնկված կրող կառույցը: Մոտ 400 հրշեջներ են ներգրավված կրակի մարմանը: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝  հրդեհի բռնկումը կարող է կապված լինել վերականգնման աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր փայտով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը եւ «Ford»-ը.  կա 3 վիրավոր
Ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով
Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ...
9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Խուզարկություններով այս պահին ձերբակալված անձ չունենք ․ ՔԿ խոսնակ
Այս պահին ձերբակալված անձ չունենք․․․
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Գերմանիայում երկու գնացքներ են բախվել
Բախման պատճառները դեռ պարզ չեն։
Ամենաշատ