News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովում լարված իրավիճակ է: Աշխատակազմի հնաբնակները «ճամպրուկների վրա են նստած»՝ կրճատումների նոր փուլ է սկսվել:

Աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը բոլորովին վերջերս աշխատանքից հեռացրել է սպասարկող անձնակազմի 3 աշխատակցի, որոնք, մեր տեղեկություններով, որեւէ զանցանք կամ հանցանք չէին գործել, բարեխիղճ իրականացրել էին իրենց պարտականությունները:

Ընդ որում՝ հեռացման պատճառը օպտիմալացումը կամ տվյալ հաստիքների ոչ նպատակային լինելը չէ, որովհետեւ միաժամանակ ԱԺ կայքում հայտարարություն է տեղադրվել այդ թափուր հաստիքների մասին՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության շահագործման եւ սպասարկման բաժնի գլխավոր էներգետիկ (քաղաքացիական աշխատանք կատարող), նույն բաժնի 2 տեխնիկական օպերատոր (տեխնիկական սպասարկում իրականացնող):

Ընդ որում՝ սպասարկող անձնակազմից շատերին հիմնավոր ու անհիմն զգուշացումներ եւ նկատողություններ են արվում: Դրանով, կարծես, հող է նախապատրաստվում նոր կրճատումների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ