News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ այսօր՝ ապրիլի 16–ին մեկնարկեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համաբարձումյանի գործով առաջին դատական նիստը:

Նշենք, որ երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարանին՝  զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

 Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 2018 նոյեմբերի 2–ին  «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետեւյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ Հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին»

Ավելի ուշ, Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ասելով, որ գումարը տվել է գործարար Սամվել Մայրապետյանին, իսկ թե նա ում է փոխանցել, տեղյակ չէ։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Մայրապետյանի նկատմամբ կաշառքի մեղադրանքներն առաջադրվել էին հենց Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Ամենաշատ