News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը պատրաստ  է քաղաքացիական պաշտպանության իր եվրոպական մեխանիզմը գործարկել Ֆրանսիային Աստվածամոր տաճարի հրդեհի կապակցությամբ ցանկացած օգնություն ցույց տալու համար: Այս մասին ասվում է Բրյուսելում տարածված հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի հայտարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահանձնաժողովը պատրաստ  է քաղաքացիական պաշտպանության իր եվրոպական մեխանիզմը գործարկել Ֆրանսիային ցանկացած անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար, - ասել է նա,-սարսափելի հրդեհի կապակցությամբ մենք անդադար կապի մեջ ենք Ֆրանսիայի իշխանությունների հետ»:

Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը հնարավորություն է տալիս բոլոր երկրներին արագ ցանկացած ռեսուրս (փրկարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, մասնագետներ, բժշկական անձնակազ) տրամադրել, որոնք կարող են անհրաժեշտ լինել արտակարգ իրավիճակում հայտնված ԵՄ երկրին, որը  նա չի կարող ինքնուրույն հաղթահարել:

Ստիլիանդիսը, որը Եվրահանձնաժողովում պատասխանատու  է արտակարգ իրավիճակների արձագանքման համար, իր հիացմունքն է արտահայտել Փարիզի հրշեջների մասին, որոնք իրենց ամբողջ փորձն օգտագործել են Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի դեմ պայքարի համար»:

Հրշեջներին հաջողվել է կանգնեցնել կրակի տարածումը եւ փրկել տաճարի երկու զանգակատները:

Փարիզի հրշեջ ծառայության պետ գեներալ Ժան Կլոդ Գալլեն հաղորդել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը  փրկվել է ավերումից: Նրա խոսքով այժմ հրշեջների գլխավոր խնդիրն է սառեցնել կրակից տաքացած շենքը հատկապես վերին հատվածում գտնվող մետաղական կոնստրուկցիայով շինափայտերը, որոնք կարող են մասամբ փլուզվել:

Ներկայումս հրդեհի հետեւանքով ոչնչացվել է տաճարի տանիքի երկու երրորդը, տուժել է մեկ հրշեջ:  Փարիզի հրշեջների ղեկավարի խոսքով՝ կրակի դեմ պայքարը եւ մշակութային եւ կրոնական արժեքների փրկությունը կշարունակվի ողջ գիշեր: Արտակարգ իրավիճակի վայրում աշխատում է մոտ 400 հրշեջ, որոնք ամեն 1.5 ժամը մեկ փոխարինում են իրար: Փարիզի դատախազությունը հրդեհի կապակցությամբ քրեական գործ է հարուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ