News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.26
EUR
526.74
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ֆինանսների եւ գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը այցելել է Վաշինգտոն, որտեղ հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Սթիվեն Մնուչինի հետ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անձամբ Ալբայրաքի խոսքը:

«Սա մեր 2 երկրների միջեւ համագործակցության կարեւոր շաբաթ է»,- ասել է Ալբայրաքը: Նրա խոսքով՝ ինքն ու Մնուչինը համատեղ բանավեճերի ժամանակ քննարկել են «մեծ թվով տարբեր թեմաներ»: Թուրք նախարարը նշել է, որ ԱՄՆ մայրաքաղաքում նաեւ մի քանի հանդիպումներ է անցկացրել ներդրողների եւ մի շարք միջազգային ֆինանսական ինստիտուտների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:

Ընդ որում, ինչպես նշում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրին, Վաշինգտոն այցի ընթացում Ալբայրաքը հանդիպել է նաեւ ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշների հետ: Աղբյուրը չի հստակեցրել, թե նրանց բանակցությունների ժամանակ ինչ թեմաներ են քննարկվել:

Գործակալության տեղեկություններով՝ 2018 թվականի հուլիսին Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ալբայրաքի առաջին պաշտոնական այցն է Վաշինգտոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ