Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի ժամանակ տուժել են 2 ոստիկան եւ մեկ հրշեջ: Այս մասին Փարիզի հրշեջ ծառայությունը հայտնել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երկու ոստիկան եւ մեկ հրշեջ թեթեւ վնասվածքներ են ստացել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան, փլուզվել է տաճարի աշտարակի ձողը, կրակով է համակվել կրող կառուցվածքը: Հրդեհի մարմանը ներգրավվել է մոտ 400 հրշեջ, Figaro պարբերականը, վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հայտնել է բաց կրակի տեղայնացման մասին: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտակարգ դեպքը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը փակված էր փայտով:
2/2 Après plus de 9h de combats acharnés, près de 400 pompiers de Paris sont venus à bout de l’effroyable l’incendie. 2 policiers et un sapeur-pompier ont été légèrement blessés. pic.twitter.com/re9ZR0KB3W
— Pompiers de Paris (@PompiersParis) 16 апреля 2019 г.