News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը երեկվանից փակ է, աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան եւ պահանջում են հանդիպում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որը գործարանի սեփականատերն է:

Հիշեցնենք, որ շուրջ հազար աշխատակիցներ ծանուցագրեր են ստացել, որ հունիսի 15-ից ազատվելու են աշխատանքից:

Գործարանի աշխատակիցները նշել են, որ գիշերել են գործարանի մոտ. «Մեզ երեկ առաջարկել են պատռել աշխատանքից ազատվելու ծանուցագրերը, քանի որ որոշել են չեղարկել դրանք, բայց վստահ չենք, որ մի քանի օր հետո նորից նույն խնդրի առաջ չեն կանգնի: Անձամբ Գագիկ Ծառուկյանը թող գա մեզ այդ մասին ասի»,- նշել է աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ իրենց խոստացել են, որ Գագիկ Ծառուկյանի հետ կհանդիպեն ապրիլի 17-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 15-ի առավոտյան ժամը 08։00–ից, Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները փակել էին գործարանի մուտքը, քանի որ նրանց հայտնել են, որ երկու ամսից՝ հունիսի 15-ից, գործարանը փակվում է ու շուրջ հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ Իրանից ներկրվող հումքի էժան լինելու պատճառով իրենց արտադրանքը մրցակցային չէ։

Բողոքի ակցիայի մասնակիցներին է այցելել «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Նա նշել է, որ նախապես կառավարության հետ համաձայնություն է եղել, որ Իրանից ներկրվող ցեմենտի եւ ցեմենտի հումքի (կլինկեր) վրա 22 հազար դրամ պետական տուրք կմտցվի, որ աջակցեն տեղական արտադրողին: Սակայն արդեն ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվել է, որ տուրքը կկիրառվի միայն ցեմենտի վրա, իսկ կլինկերի վրա չի կիրառվի: Դրանից մեկ ժամ անց «Մուլտի գրուպ»-ը որոշել է, որ այս պայմաններում իրենք եւս կլինկեր արտադրելու փոխարեն, այն կբերեն դրսից եւ դրանից ցեմենտ կստանան: Իսկ այդ դեպքում շուրջ հազար աշխատողների աշխատանքն իրենց այլեւս պետք չէ եւ աշխատակիցներին ծանուցագրեր են բաժանել, որ երկու ամսից այլեւս չեն աշխատելու:

Եթե հանձնաժողովը որոշել է, որ կլինկերի վրա տուրք չպետք է լինի, մենք էլ ցեմենտ չենք արտադրի. Ծառուկյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ