News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեր նախաձեռնած օրենքի նախագիծը չափազանց կարեւոր է եւ ուղղված է Հայաստանի Զինված ուժերի անձնակազմի մարտական նախապատրաստվածության մակարդակի բարձրացմանը: Ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում «Զինվորական ծառայութայն  եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը օրակարգում ներառելու հարցի քննարկմանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով տվյալ փոփոխությունները թույլ կտան բազմաթիվ մարդկային կյանքեր պահպանել: Օրինագծի էությունն ինչպես նշեց Էնֆիաջյանը, կայանում է նրանում, որ երիտասարդները  պետք է մարտական հերթապահության անցնեն՝ համապատասխան բազմակողմանի մարտական նախապատրաստվածությունն անցնելուց առնվազն մեկ տարի անց:

«Մենք կարծում ենք, որ 18 տարին շատ երիտասարդ տարիք է մարտական հերթապահություն իրականացնելու համար», -պարզաբանեց Էնֆիաջյանը՝ հավելելով, որ այդ հարցին պետք է ավելի լուրջ եւ պրոֆեսիոնալ մոտենալ:

Պատգամավորը, մասնավորապես, նշեց, որ բանակում  բավականին բարձր մահացության ցուցանիշ կա, հատկապես ժամկետային զինծառայողների շրջանում, ընդգծելով, որ հատկապես լուրջ մտահոգություն է առաջացնում զինծառայողների  շրջանում ինքնասպանությունների թիվը եւ տարբեր ծանրության վնասվածքների պատճառումը:

Առաջարկությունը քննադատության արժանացավ «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավորների կողմից, որոնք մասնավորապես հայտարարեցին, որ զինծառայողների նման երկարատեւ պատրաստվածությունը անթույլատրելի է պետական անվտանգության ապահովման, դրա համար անհրաժեշտ նյութական ռեսուրսների բացակայության տեսանկյունից եւ ընդհանուր առմամբ աննպատակահաարմար է:

Ի վերջո պատգամավորները դեմ քվեարկեցին օրինագիծը ԱԺ օրակարգում ներառելու հարցին:

Ավելի վաղ օրինագիծը բացասական եզրակացության էր արժանացել պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ