News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետն ընդամենը երեք անելիք ունի՝ որոշել երկրի զարգացման հայեցակարգը, ընտրել լավ թիմ ու չխանգարել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ֆրանսիայի ամենալավ թագավորը Լյուդովիկոս 13- է եղել, ով բոլոր թագավորների մեջ ամենաբութն ու ամենաանգործունակն է եղել՝ կյանքում գիրք չի կարդացել ու անգամ ի վիճակի չի եղել սերունդ տալ ու պատմաբանները համակարծիք են, որ այդ գործում իրեն բարի մարդիկ են օգնել։ Նշվում է, որ դինաստիան շարունակվելու համար այդ բարի մարդն իր հոր՝ Հենրիխ 3-ի բաստարդներից (ապորինի բազմաթիվ զավակներից) մեկն է եղել։ Լյուդովիկոսից հետո է Ֆրանսիայի իրական զարթոնքն ու հզորությունը սկսվել։ Նրա միակ ներդրումն այն է եղել, որ ընտրել է կառավարիչների լավ թիմ ու երկրի կառավարման գործում նրանց չի խանգարել։

Ինչո՞ւ եմ սա գրում։ Հայաստանի վարչապետն ընդամենը երեք անելիք ունի՝ որոշել երկրի զարգացման հայեցակարգը, ընտրել լավ թիմ ու չխանգարել։ Այսինքը, քիթն ամեն տեղ չմտցնել։ Կարճ ասած՝ գրագետ մենեջմենթ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ