News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզ Զարթոնք գյուղի գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականից հետո այսօր՝ ապրիլի 16-ին, բողոքի ցույցի են դուրս եկել նրա կողմնակիցները՝ «Ազատություն Նարեկ Մելքոնյանին» պաստառներով։ Ցուցարարները հավաքվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց եւ պահանջում են ազատ արձակել արդեն նախկին գյուղապետի թոռանը՝ Նարեկ Մելքոնյանին, որը  կրակոցներ էր արձակել համագյուղացիների ուղղությամբ։

«Մենք մեր պատմության ուսուցչից՝ Նարեկ Մելքոնյանից, ոչ մի վատ բան չենք տեսել։ Նա մեղավոր չէ, պատկերացրեք, եթե հարձակվեն ձեր ընտանիքի վրա, ի՞նչ կանեք»,–նշեց բնակիչներից մեկը։

Ցուցարարների թվում էին նաեւ երեխաներ, դպրոցականներ։ Նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը վստահություն հայտնեց, որ սա դպրոցականների կողմից դասադուլ չէ, այլ եկել են «իրենց մանկավարժի համար ազատություն պահանջելու»։

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ իրավիճակը թեժ է Զարթոնքում։ Օրեր առաջ կրակոցներ էին հնչել, բախում էր տեղի ունեցել զարթոնքցիների միջեւ։ Բախման հետեւանքով 5 հոգի վիրավորվել էին եւ տեղափոխվել հիվանդանոց, նրանցից 4-ը դուրս էր գրվել, մեկը դեռ հիվանդանոցում է։ Նարեկ Մելքոնյանը ձերբակալված է։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել