News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելգիայում ավիափոխադրումները դժվարացել են ավիակարգավարների գործադուլի պատճառով, որոնք երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը վեց ժամով դադարեցրել են աշխատանքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով La Derniere Heure-ին։

Նրա տեղեկատվությամբ՝ Skeyes ընկերության անձնակազմի եւ ղեկավարության տարաձայնությունների պատճառով, որն իրականացնում է օդային թրաֆիկի վերահսկողություն, ավիակարգավարները գործադուլ են արել երկուշաբթի գիշերվանից մինչեւ 6.00-ն՝ լիովին փակելով երկրի օդային տարածքը։ Քանի որ Բելգիայի օդանավակայանները փակվում են գիշերը (կեսգիշերից մինչեւ ժամը 5.00-ն), գործադուլի հետեւանքներն այնքան էլ զգալի չեն եղել՝ մոտ 50 չվերթ է հետաձգվել կես ժամից մինչեւ մեկ ժամ։

Երեքշաբթի օրվա ընթացքում օդային թրաֆիկը պետք է մնա բնականոն։ Թերթը ճշտում է, որ ավիակարգավարների կորպորատիվ խնդիրները չեն կարգավորվել, ուստի պահպանվում է նոր գործադուլների ռիսկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ