News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արդեն ավանդույթ է դառնում, որ ընդդիմություն հանդիսացող, երբեմն տարբեր բաներ ներկայացող ֆրանկցիաները բերում են նախագծեր, որոնց բովանդակությունը, մեղմ ասած, վիճելի է եւ պոպուլիզմ բառը տեղին է: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Նա անդրադարձավ ԲՀԿ-ական պատգամավորների ելույթներին՝ նշելով. «Ավանդույթ է դարձել հանդես գալ ժողովրդի անունից: Այսօր մենք լսում ենք ելույթներ Գեւորգ Պետրոսյանի կողմից ողջամտության մասին, Նաիրա Զոհրաբյանի զոմբիների մասին: ԲՀԿ-ի մասին, որ դեմ է եղել նախկինին: Լո՞ւրջ եք ասում, ժողովուրդ»:

Տեղից ԲՀԿ-ական պատգամավորները սկսեցին ինչ-որ բաներ բացականչել, ինչին «Իմ քայլի» պատգամավորը արձագանքեց. «Մի ընդհատեք»:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ստիպված էր կարգի հրավիրել իր կուսակիցներին. «Եկեք սահմանած կանոնակարգը չխախտենք, ԱԺ կանոնակարգը հնարավորություն է ընձեռում բոլորին արտահայտվել եւ պատգամավորներին հորդորում եմ կոռեկտության շրջագիծը չանցնել: Սա բոլորին է վերաբերում»:

Համազասպ Դանիելյանը շարունակեց. «Այս պրակտիկաները եկեք դադարեցնենք, թե ով է ավելի մոտ ժողովրդին: Նորից եմ հարցնում, լո՞ւրջ եք ասում, թե ով է ավելի մոտ ժողովրդին»: Այստեղ կրկին ԲՀԿ-ական պատգամավորները տեղից սկսեցին ընդհատել ելույթը եւ լեզվակռիվ սկսվեց դահլիճում:

«Ակնհայտ է, որ ընտրված է սաբոտաժ անելու մարտավարությունը: Ընտրված է հասարակության տարբեր շերտերի ականջին հաճելի, միգուցե ձեռք տվող, օգտակար որոշումներ բերելու, որոնք իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչպես են իրականացվելու: Հետո պրոֆեսիոնալիզմի մասին են խոսում»,-ասաց նա:

Վահե Էնֆիաջյանը մեկնաբանեց իշխող խմբակցության պատգամավորի ելույթը՝ ասելով. «Չեմ կարող փոքր ակնարկ չանել, որ ԱԺ-ն բազմակարծության ամբիոն է եւ թե խորհրդարանականմեծամասնության, թե ընդդիմության համար կարծիքները պետք է ընկալելի եւ ընդունելի լինեն, բայց եթե դրանք կարծիք են, ոչ թե իրենց մեջ գնահատականներ են պարունակում: Որեւէ գնահատական չի ուշանալու, եւ եթե այդ գնահատականը ուզում եք ներկայացնել որպես պոպուլիզմ, այդ դեպքում ինչ է ձեր կողմից ներկայացված այս ամբողջ խոսակցությունը, եթե ոչ պոպուլիզմ:

Այո, պատգամավորներն իրավունք ունեն ժողովրդի անունից խոսելու, նրանք են ժողովրդի ձայնը բերում խորհրդարան: Մենք ներկայացրել ենք եւ ներկայացնելու ենք ժողովրդի խնդիրները»:

Տպել
Ամենաշատ