News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.26
EUR
526.74
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Գործարար Սիլվա Համբարձումյանը, եթե դատարանում հրապարակայնորեն հերքի  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված զրպարտչական բնույթի տեղեկությունները, հայցվոր կողմը հնարավոր է հրաժարվի դրամական փոխհատուցման պահանջից: Այս մասին այսօր` ապրիլի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների նստավայրում հայտարարեց Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

Վերջինս այսօր դատարան էր բերել հերքման տեքստը, որը հօգուտ Քոչարյանի վճռի դեպքում պետք է հրապարակվի հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում։ Նշենք, որ երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարանին՝  զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:

Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 2018 նոյեմբերի 2–ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետեւյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ եւ ինձ չխանգարելու համար վճարել եմ Հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին»։

Ավելի ուշ, Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ասելով, որ գումարը տվել է գործարար Սամվել Մայրապետյանին, իսկ թե նա ում է փոխանցել, տեղյակ չէ։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Մայրապետյանի նկատմամբ կաշառքի մեղադրանքներն առաջադրվել էին հենց Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն. Անձի առեւանգումը, բռնաբարություն, սպանության փորձ
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ….
Հրաձգություն Վաշինգտոնում
Մեկ մարդ զոհվել, հինգը վիրավորվել է հինգշաբթի Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով...
Մեկ օրում փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 3 գյուրզա տեսակի օձեր
Մասնավորապես` Երեւանում եւ Կոտայքի մարզի Զովունի գյուղում, Եղվարդ քաղաքում...
Հերհեր գյուղի մոտ «Մերսեդեսը» մոտ 15 մետր գլորվել է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
Ողբերգական վթար Արագածոտնում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորի ինքնությունը…
Ֆրանսիայում կողոպտել են ամենահարուստ դղյակներից մեկը. Կողոպտիչները տարել են 2 մլն եվրո
Ֆրանսիայում 6 կողոպտիչներ ներխուժել են ամենահարուստ դղյակներից մեկը, կապել դրա տերերին…