News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պատգամավորների աշխատանքի համար, ըստ օրենքի, պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն, սակայն օրենքով նախատեսված չէ պատասխանատվության ենթարկել ՏԻՄ ներկայացուցիչներին տվյալ օրենքի խախտման համար:

Ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ պատգամավորին, որն օրինակ այցելել է հանրապետության համայնքներից մեկը եւ բնակչության հետ հանդիպումներ է անցկացնում, համապատասխան դիմումի դեպքում ՏԻՄ կողմից պետք է տարածք տրամադրվի եւ բոլոր բարենպաստ պայմանները ստեղծվեն:

«Մինչդեռ շատ տեղական պաշտոնյաներ մինչեւ հիմա չեն հասկացել, որ պետք է իրենց համապատսան ձեւով պահեն՝ նպաստելով պատգամավորների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, առաջարկեց այդ պայմանները չկատարելու դեպքում` դիմումի անտեսման,  տուգանք կիրառել տեղական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ 300 հազար դրամի չափով:

Միեւնույն ժամանակ, ԲՀԿ  պատգամավորը ընդգծեց, որ պատգամավորների նկատմամբ պարտավորությունների կատարումը չի պահանջի միջոցներ հատկացնել պետական բյուջեից եւ չարդարացված ֆինանսական ծախսեր կատարել:

Չնայած Գեւորգ Պետրոսյանի պնդումներին՝ պատգամավորները չաջակցեցին օրինագիծը  Ազգային ժողովի օրակարգում ներառելու հարցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ օրինագիծը Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից բացասական եզրակացության էր արժանացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ