News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բոլորը հեղափոխությունից հետո պատրաստվել էին գալու, որ ներգաղթ լինի, կարող եք հարցնել մեր սփյուռքահայությանը, բայց հիմա բոլորը տոռմուզները քաշել, կանգ են առել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Էսօր մինչեւ պայմաններ չլինի ներգաղթի համար, թե բնակչության համար, թե դպրոցների համար, թե աշխատանքի համար, բարեկեցիկ պայման էլ լինի, չեն գա: Բոլորս էլ տեղյակ ենք, որ պատրաստվել էին գալու, բայց տեսնելով, որ աշխատատեղ չկա, հնարավորություն չկա, բնակարանների խնդիրը կա, մարզպետարաններում քաղաքապետարաններում արդեն 30 տոկոս կրճատումները գնացել է, կանգ են առել»,-ասաց Ծառուկյանը:

Նա դժգոհեց նաեւ նախարարությունների օպտիմալացման դեմ. «Մենք չենք կարող մեր 2,5 միլինոնով արդյունք ունենանք, պետք է 12 մլն սփյուռքահայությանը ներգրավենք: Պետք է համախմբվենք, ծրագրեր իրականացնենք:

Ես հրավիրել եմ «Եվրազես»-ի երկրների իշխող կուսակցություններին… հիմնական խնդիրը, որտեղ կա տնտեսական անկում, քաղաքական լարվածություն, հարկավոր է համախմբվել, միասնական գործունեությունը ծավալել, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ: Մենք պետք է կարողանանք ԵՏՄ-ի բոլոր հնարավորությունները լիարժեք օգտագործել: Մինչեւ հիմա չենք կարողացել օգտագործել»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ