News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Եթե պարոն Ծառուկյանն այդպիսի բան է ասել, ճիշտ կլինի իրենից էլ ճշտեք, մենք պաշտպանում ենք Հայաստանի տնտեսական շահերը՝ ի հեճուկս որոշ բիզնես խմբերի շահերի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե Թունյանը, Սիսեռյանը, Սարգսյանը եւ եւս մի 4-րդ անձ երեկ երեկոյան քննարկել են ներմուծվող ցեմենտի տուրքի հարցը եւ ծանոթ-խնամի հարաբերություններով հարցեր են լուծում:

Բաբկեն Թունյանը նշեց. «Մենք կայացնում ենք որոշում, որը բխում է ՀՀ շահերից, ոչ թե առանձին մեկ ընկերության: Երբ այդ հարցը քննարկվի, ես բոլոր պարզաբանումները կներկայացնեմ, թե ինչ ենք արել, ինչ նպատակով եւ ինչ ենք կանխարգելել:

Հանձնաժողովի նիստն անցել է մոտ 10-իօց ավելի անդամի ներկայությամբ, այդ թվում այլ հանձնաժողովներից: Դրան մասնակցում էին նաեւ ԲՀԿ-ի պատգամավորները, այդ թվում ԲՀԿ-ի այն պատգամավորները, որոնք մեր հանձնաժողովի անդամ չեն: Կարող եք տեսագրությունը նայել, թե ինչ կարծիքներ են հնչել, ինչպես են քննարկել»:

Հարցին, իսկապե՞ս իրենք կոնկրետ մեկի շահերն են պաշտպանում, հանձնաժողովի նախագահը հերքեց նման տեղեկությունը՝ հավելելով. «Ով նման հայտարարություն է անում, նա էլ պետք է իր հայտարարության համար պատասխան տա: Եթե չպատասխանեց, նշանակում է պատասխան չունի»:

Նա համաձայնեց տեսակետին, որ եթե ներմուծվող կլինկերի համար եւս պետական տուրք սահմանվեր, Ծառուկյանի գործարանը կհայտնվեր ավելի շահեկան վիճակում, քան մյուսները. «Այո, այդպես է, որովհետեւ, եթե մի ընկերություն արտադրում է մի հումքով, որը դու պետական տուրքի տակ ես մտցնում եւ արհեստականորեն թանկացնում ես հումքը, այդ ընկերությունը տուժում է:

Հարցին, թե ինչու են որոշել, որ ներկրվող ցեմենտի համար սահմանում են պետական տուրք, իսկ կլինկերի համար, որը ըստ Ծառուկյանի ցեմենտի 90 տոկոսն է, որոշվել է տուրք չկիրառել, Թունյանը պատասխանեց. «Որովհետեւ կլինկերը հանդիսանում է ցեմենտի հումք, որով արտադրում են նաեւ այլ գործարարներ: Այսինքն եթե խոսում ենք տեղական արտադրողին օգնելու մասին, չի կարելի մեկին օգնել, մյուսին չօգնել: Ես Ծառուկյանի հետ խնդիր չունեմ, մեր խնդիրն այնպես է եղել, որ բոլորի համար հավասար պայմաններ ապահովվեն»:

Դիտարկմանը, թե հիմնավո՞ր են Ծառուկյանի պնդումները, որ «Արարատցեմենտ» ընկերությունը շահույթ չի կարողանա ստանալ, եթե կլինկերի ներմուծման տուրք չսահմանվի, Թունյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, կտեսնեք, թե այդ ընկերությունն ինչ է անելու: Մի բան էլ կարող եք հարցնել՝ իրենք էստեղ քաղաքական շահե՞ր են ներկայացնում, թե՞ կոնկրետ բիզնեսի շահեր: Որովհետեւ ամբողջ խմբակցությունը ֆիքսվել է մեկ ընկերության վրա: Միաժամանակ, երբ մեկին մեղադրում են, ասում են՝ դու ինչ-որ ծանոթ-բարեկամ ունես, դա լրիվ անհասկանալի է, որովհետեւ հենց իրենք են այդ թեմայի վրա ֆիքսվել: Մենք ֆիքսվում ենք ընդհանուր տնտեսության վրա՝ առանց որեւէ ընկերություն առանձնացնելու»:

Բաբկեն Թունյանն ասաց, որ այս հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չեն քննարկել. «ԱԺ-ն կառավարությունից առանձին մարմին է, իշխանության առանձին թեւ է: Այս դեպքում հակասական իրավիճակ է, ստացվում է, որ կառավարության նախագծին «Իմ քայլը» խմբակցությունը շատ ավելի դեմ է, քան ԲՀԿ-ն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարությունը նախագիծ էր ներկայացրել ԱԺ, ըստ որի տեղական արտադրողին աջակցելու նպատակով 22 հազար դրամ պետական տուրք է սահմանվում թե ներկրվող ցեմենտի, թե ներկրվող կլինկերի վրա: Սակայն ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվել է, որ տուրքը պետք է սահմանվի միայն ներկրվող ցեմենտի վրա: Դրանից հետո «Մուլտի գրուպ»-ում որոշել են, որ այդ դեպքում իրենք ոչ թե կարտադրեն կլինկերը, այլ էժան կբերեն Իրանից, իսկ դա նշանակում է, որ «Արարատցեմենտի» շուրջ հազար աշխատակիցների կարիքը չկա: Վերջիններս ծանուցագրեր են ստացել, որ երկու ամսից ազատվելու են աշխատանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ