News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում ապրիլի 15-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի եւ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջեւ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին»:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագրով հիմքեր ստեղծվեցին Հայաստանի եւ Իրանի սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքը ճիշտ սահմանելու համար:

Ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տվյալների փոխանակման շուրջ կողմերի միջեւ հաստատվեց համագործակցություն եւ փոխադարձ օժանդակություն, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռվեց արդյունավետ կազմակերպել սահմանով անցնող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը: Փաստաթղթի ստորագրմամբ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջեւ ավելի ամրապնդվեց գործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ եւ օպերատիվ լուծման առումով: Երկկողմ առեւտրաշրջանառության աշխուժացման համար ստեղծվեցին առավել բարենպաստ պայմաններ` ուղղված մաքսատուրքերից, հարկերից եւ վճարներից խուսափելու դեմ պայքարին:

Այցի շրջանակում կայացել է նաեւ երկկողմ հանդիպում Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Ֆահրադ Դեջբասանդի հետ, որի ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ ուրվագծվել են կողմերի միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես՝ դիտարկվել են ապրանքաշրջանառության եւ ուղեւորաշրջանառության ծավալների ավելացման, ՄԱԶԾ-ի աջակցությամբ Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցման վերաբերյալ հարցեր:  Անդրադարձ է եղել նաեւ ՄԱԶԾ-ի եւ ՀՀ ՊԵԿ-ի համատեղ ջանքերով կազմակերպվող միջազգային կոնֆերանսին, որի ընթացքում կքննարկվեն միջսահմանային մաքսային ընթացակարգերի, ինչպես նաեւ Հայաստանը Իրանի միջոցով՝ ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի, Չինաստանի եւ Հնդկաստանի շուկաների համար տարանցիկ եւ առեւտրային միջանցք դարձնելու համար անհրաժեշտ գերակա միջոցառումների հետ կապված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Ամենաշատ