Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջեւ կնքված երկկողմ համագործակցության պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության ներկայացուցիչները մասնակցում են ապրիլի 16-ից 18-ը Մոսկվայում անցկացվող ռազմավարական պլանավորման հարցերով աշխատանքային հանդիպմանը:
Այս մասին հայտնում են Հայաստանի ՊՆ-ից: