News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունը վերանայել ու կրկնապատկել է «uԿանխավճարային» ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը։ Այսուհետ u1000, u1500, u2000 եւ u3000 կանխավճարային սակագնային պլանների նոր եւ առկա բաժանորդներն ի լրումն Ucom շարժական կապի բոլոր բաժանորդներին անսահմանափակ զանգելու հնարավորությանը կունենան նաեւ գիգաբայթերի կրկնապատկված ծավալ՝ առցանց հավելվածներից օգտվելու եւ աշխարհի անցուդարձից տեղեկացված լինելու համար։

Մասնավորապես u1000 սակագնային պլանի բաժանորդները կստանան 2 ԳԲ շարժական ինտերնետ նախկին 1 ԳԲ փոխարեն, իսկ u1500-ից օգտվողները՝ 3 ԳԲ նախկին 1,5 ԳԲ-ի փոխարեն։ u2000 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կստանան 4 ԳԲ ինտերնետ նախկին 2 ԳԲ փոխարեն եւ, ինչպես միշտ, 150 րոպե տեղական բոլոր ցանցեր ու Արցախ զանգելու համար։ u3000-ից օգտվողները կվայելեն 6 ԳԲ ծավալով ինտերնետը նախկին 3 ԳԲ փոխարեն ու կստանան 200 րոպե տեղական բոլոր ցանցեր ու Արցախ զանգելու համար։

«Կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները շարժական կապի հայկական շուկայում լրջագույն սեգմենտ են։ Այսօր, երբ աշխարհն անցել է առցանց հաղորդակցմանը, մենք, որպես բաժանորդամետ հայկական ընկերություն, պարտավոր ենք վերանայել մեր բաժանորդներին տրամադրվող ինտերնետի ծավալը եւ առաջարկել լուծում՝ գին-որակ լավագույն համադրությամբ», - նշել է Ucom ընկերության համահիմանդիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ Կանխավճարային ծառայության յուրաքանչյուր սակագնային պլանի ներառումները վավեր են 30 օրվա ընթացքում։ Դրանք ամեն անգամ ավտոմատ կվերաակտիվանան 30 օրն ավարտվելուց հետո՝ բաժանորդի հաշվից գանձվող համապատասխան գումարի դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ