News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Արարատցեմենտի» աշխատակիցներն արդեն երկու օր շարունակում են փակ պահել գործարան տանող ճանապարհը՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում։ NEWS.am-ի հետ զրույցում աշխատակիցներն ասացին, որ այսօր իրենց պահանջին են միացել նաեւ Արարատ քաղաքի բնակիչները։

«Ժողովուրդը եկել է, վաղն ավելի շատ կլինեն, մարդիկ սպասում են, ասում են՝ Ծառուկյանը թող գա»,–ասաց աշխատակիցը։

Նրա խոսքով՝ գործարանի ներսում կա գազալցակայան, որը սպասարկում է միայն գործարանի  մեքենաները։ Այսօր ավտոբուսները ցանկացել են մտցնել, լիցքավորել, սակայն պահակակետում խնդիրներ են առաջացել։

«Ասացին՝ ավտոբուսները լիցքավորեն, որ կանանց տանեն տուն, հետ բերեն, բայց պահակապետը՝ Գալուստը թույլ չտվեց։ Մի փոքր խոսակցություն եղավ, ավտոբուսները պտտվեցին եւ ամբողջությամբ փակեցին մուտքը»,–ասաց աշխատակիցը։

Նրա խոսքով՝ միջադեպին ներկա են եղել նաեւ տնօրինության ներկայացուցիչները, փորձելով ամեն կերպ վիճակը մեղմել։

«Մեր տնօրենը՝ Մանուկ Առաքելյանն ասաց, որ վաղը ժամը 3–ին պարոն Ծառուկյանը կգա եւ մեզ հետ կհանդիպի»,–ասաց աշխատակիցը՝ նշելով, որ այսօր էլ կգիշերեն գործարանի մոտ՝ դրսում։

Նրա խոսքով՝ այս պահին միայն տղամարդիկ են գործարանի մոտ, կանայք գնացել են մի փոքր հանգստանան։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ պատրաստվում է հանդիպել գործարանի աշխատակիցների հետ։

«Ես իմ աշխատողների ցավը տանեմ, ես իրենց չեմ կրճատել, հիմա գնալու եմ իրենց հետ հանդիպման: Նույնիսկ ասել եմ՝ գնացեք տուն, դրսում մի մնացեք»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 15-ի առավոտյան ժամը 08։00–ից, Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները փակել էին գործարանի մուտքը, քանի որ նրանց հայտնել են, որ երկու ամսից՝ հունիսի 15-ից, գործարանը փակվում է ու շուրջ հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Աշխատակիցներն ամբողջ գիշեր մնացել են գործարանի մուտքի մոտ՝ փակ պահելով ճանապարհը։

Երեկ բողոքի ակցիայի մասնակիցներին էր այցելել «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Նա նշել էր, որ նախապես կառավարության հետ համաձայնություն է եղել, որ Իրանից ներկրվող ցեմենտի եւ ցեմենտի հումքի (կլինկեր) վրա 22 հազար դրամ պետական տուրք կկիրառվի, որ աջակցեն տեղական արտադրողին: Սակայն արդեն ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվել է, որ տուրքը կկիրառվի միայն ցեմենտի վրա, իսկ կլինկերի վրա չի կիրառվի: Դրանից մեկ ժամ անց «Մուլտի գրուպ»-ը որոշել է, որ այս պայմաններում իրենք եւս կլինկեր արտադրելու փոխարեն, այն կբերեն դրսից եւ դրանից ցեմենտ կստանան, իսկ այդ դեպքում շուրջ հազար աշխատողների աշխատանքն իրենց այլեւս պետք չէ. եւ աշխատակիցներին ծանուցագրեր են բաժանել, որ երկու ամսից այլեւս չեն աշխատելու:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ