News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առաջարկվող օրինագծերի փաթեթի նպատակն է ունենալ կառավարության գործառնական կառուցվածք, ինչը թույլ կտա էապես բարձրացնել նրա գործունեության արդյունավետությունը։ Այս մասին խորհրդարանի նիստում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համապատասխան օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ առաջարկվում է կրճատել փոխնախարարների թիվը։ «Մասնավորապես, մենք առաջարկում ենք կրճատել առաջին փոխվարչապետի պաշտոնը»,- պարզաբանել է Զեյնալյանը՝ ավելացնելով, որ նրանք նաեւ առաջարկում են կրճատել նախարարությունների թիվը 17-ից 12-ի։ Նա նաեւ նշել է, որ օպտիմալացման ենթարկված մի շարք նախարարություններ կմիավորվեն։ Մասնավորապես, Հայաստանում ի հայտ կգա կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։ «Բացի այդ, առաջարկվում է ստեղծել բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարություն»,- ընդգծել է Հայաստանի արդարադատության նախարարը։ Ընդ որում՝ Զեյնալյանը նշել է, որ կառավարությունում նախատեսվում է թողնել հետեւյալ նախարարությունները. պաշտպանության նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, արդարադատության նախարարություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, էկոլոգիայի նախարարություն, առողջապահության նախարարություն, ֆինանսների նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարություն։ Բացի այդ, նախարարի խոսքով՝ նախատեսվում է ստեղծել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, որը կլինի կառավարության ղեկավարի ներկայացուցիչը սփյուռքի հետ հարաբերություններում համապատասխան նախարարության փոխարեն, որը կլուծարվի։ Զեյնալյանը նաեւ նշել է, որ կառավարության կառուցվածքի ձեւավորման ժամանակ հաշվի է առնվել միջազգային փորձը, այդ թվում Ճապոնիայի եւ Վրաստանի փորձը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ