News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 17-19-ը Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակություն, որի կազմում են Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա), Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նեւադա), Մայքլ Քոնավեյը (հանրապետական, Տեխաս), Գերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Բարբարա Լին (դեմոկրատ, Կալիֆորնիա) եւ Թերրի Սյուելը (դեմոկրատ, Ալաբամա):

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա իշխանության գործադիր ճյուղի պաշտոնատար անձանց եւ Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաեւ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նախատեսվում է նաեւ քննարկում Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաեւ այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Սբ. Էջմիածին:

Պատվիրակության կազմում բոլորը Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) անդամներ են. ԺԳՀ նախագահն է կոնգրեսական Փրայսը, համանախագահը՝ կոնգրեսական Բուքանանը:

Պատվիրակության այցի նպատակն է ԺԳՀ-ի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության հնարավոր ուղիների դիտարկումը:

Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը երկկուսակցական կառույց է, որի գործունեությունը միտված է արդյունավետ ու բաց կառավարման խթանմանը եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը՝ խորհրդարանական համագործակցության ճանապարհով զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրների օրենսդիր կառույցներին աջակցելու միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ