News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանը հաստատել է ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հետ կապված պատասխան գործողությունների մասին օրինագծի դրույթները՝ հայտնում է Mehr-ը։

Օրինագծի համաձայն, Արեւմտյան Ասիայում ամերիկյան ուժերը, որոնք հայտնի են որպես Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարություն, ճանաչվել են ահաբեկչական կազմակերպություն, եւ ցանկացած տեղեկատվություն՝ ֆինանսական, տեխնոլոգիական եւ այլն կհամարվեն աջակցություն ահաբեկչությանը։

Բացի այդ, իրանական կառավարությունը հնարավոր իրավական եւ բարոյական վնասից պետք է պաշտպանի բոլոր իրավաբանական եւ մասնավոր անձանց, որոնք համագործակցում են ԻՀՊԿ-ի հետ երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս։

Իրանի կառավարությունը նաեւ միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների միջոցով պետք է չեզոքացնի ԱՄՆ-ի միջոցառումները։

Ինչպես հայտնում են, խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի օրակարգում կա ԱՄՆ-ի թշնամական գործողությունների դեմ 15 օրինագիծ, որոնցում կառավարությանը այդ ոլորտում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու կոչ է արվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել