News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կատարի արտգործնախարարը կոչ է արել  էմբարգո դնել Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆարի զենքի մատակարարումներին, հաղորդում է Reuters-ը:

ԱԳ նախարար, շեյխ Մուհամմեդ բին Աբդուլրահման ալ Տանին նաեւ La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է, որ իր ֆրանսիացի գործընկերը իրեն հաղորդել է այն մասին, որ Փարիզն աշխատում է Լիբիայի ազգային հաշտության  համաժողովի կազմակերպման ուղղությամբ:

Պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է դադարեցնել Լիբիայում հակամարտությունը, նախարարը նշել է, որ դա հնարավոր է Հաֆթարի մատակակրումներին էմաբրգո սահմանելու միջոցով, որպեսզի որոշ երկրներին թույլ չտան նրան զենքով ապահովել:

Ավելի ուշ նա նշել էր Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին եւ Եգիպտոսին՝ երեք երկրների, որոնք 2017-ին խզել են կապերը Կատարի հետ:

Եգիպտոսը եւ ԱՄԷ-ն համարվում են Հաթֆարի գլխավոր կողմնակիցները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ