News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թայվանի նախագահ Ցայ Ին Վենը հայտարարել է, որ Չինաստանի գործողությունները միայն ամրապնդում են ինքնապաշտպանության Թայվանի հաստատակամությունը։ Այսպիսով նա մեկնաբանել է Թայվանից ոչ հեռու վերջերս Չինաստանի իրականացրած ռազմական վարժանքները։

Ցայի խոսքերով, Չինաստանի գործողությունները «սպառնում են Թայվանին եւ տարածաշրջանում մյուս համախոհ երկրներին»։ «Որպես նախագահ, ես ուզում եմ ասել ձեզ, որ Թայվանը վախեցած չէ։ Այս գործողությունները միայն ամրապնդում են մեր հաստատակամությունը։ Մեր զինված ուժերը ունեն Թայվանը պաշտպանելու վճռականություն եւ թույլ չեն տա թելադրել մեր սեփական ապագան»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ