News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն առաջարկում է հայոց եռագույնի վրա ավելացնել տիրոջ խաչը: Այս մասին նա հայտարարեց ԱԺ հայտարարությունների ժամին:

Նա նշեց, որ թե Սարդարապատում, թե Շուշիի հաղթանակի ժամանակ, մենք կրել ենք Տիրոջ խաչը: Ղուկասյանի խոսքով, այս հարցը երկար տարիներ ծառացած է հավատավոր ժողովրդի առջև, և ինքը այս խնդրով բազմիցս նամակներ է ուղարկել նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին: Ըստ Ղուկասյանի՝ սա այն հարցն է, որ հուզում է հայ ազգի 70-80 տոկոսին։

«Ովքեր հավատում են, որ կա հանդերձյալ կյանք, հարություն, և այս զատկական մեծ պասի ժամանակ վերջին ավագ շաբաթում այս հարցը պետք է բարձրացնել, որ ինչքան հայոց եկեղեցին պատարագ է մատուցել, ասել է հիշյալ տեր ողորմյա բարեպաշտ թագավորաց»,-ասաց նա:

Վարդան Ղուկասյանը պատմեց, որ երբ Սուրբ Կոստանդիանոս կայսրը մենամարտում էր Բյուզանդիայի դեմ, նա պարտություն կրեց. «Այդ ժամանակ երկնքից մի տեսիլք եկավ, որ նրան ասաց՝ եթե ուզում ես հաղթել, պետք է դրոշի վրա լինի տիրոջ խաչը և դրանից հետո հայոց ազգը հաղթանակներ տարավ»։

«Խաչը կուրաց առաջնորդ, խաչը պատերազմաց պարիսպ, զենք հավիտենական։ Անհավատները, որ կարծում են խաչը սովորական բան է, ոչ՝ խաչ նշանակում է խափանիչ ամենայն չարյաց, ոնց մահն ունի ստուգաբանության։ Ես կուզենայի ասել, որ հայոց դրոշի վրա լինի տիրոջ խաչը, որ երեխաներին ազգին բոլորին  պահապան լինի»,-ասաց նա, խաչակնքվեց ու իջավ ամբիոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ