News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղական աշխատատեղերի պահպանման անհրաժեշտություն կա: Ապրիլի 16-ին Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը` անդրադառնալով ցեմենտ արտադրող ընկերությունների խնդիրներին:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է բարձրացնել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման մաքսատուրքերը, մասնավորապես, Իրանից՝ տեղական արտադրողներին աջակցելու համար:

«Ի՞նչ ենք պատրաստվում անել: Օգնել իրանցիների՞ն: Մենք ցանկանում ենք մեր մարդկանց հաշվին ապահովել նրանց աշխատատեղերը: Մարդիկ ասում են, որ կորցնում են իրենց աշխատանքը, եւ ոչ ոք այդ մասին չի մտածում», - ասաց պատգամավորը` հավելելով, որ տեղական արտադրողը պետության պաշտպանության եւ աջակցության կարիքն ունի:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել էր Հայաստանում ցեմենտ արտադրողների շահերը պաշտպանող օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում էր ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ Նշվել է, որ այս օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, օգտագործելով եւ զարգացնելով առկա հնարավորությունները:

Նախագիծը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող ցեմենտի գործարանի գործունեությունը պաշտպանող նախագիծ:

 Նշենք, որ 2018 թվականին Հայաստանում ցեմենտի իրացման ծավալը կազմել է մոտ 680 հազար տոննա, որից 512 հազար տոննան արտադրվել է Հայաստանում, իսկ 168 հազար տոննան՝ ներմուծվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ