News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանը փորձարկել է աշխարհում առաջին անօդաչու երկկենցաղ մոտորանավակը, որը ստեղծվել է ցածր նկատելիության տեխնոլոգիայով եւ նախատեսված է ծովային դեսանտի իջեցումը առափնյա շրջանում ապահովելու համար՝ հայտնում է Global Times-ը։

Marine Lizard («Ծովային մողես») կոչվող անօդաչու ցածր նկատելիությամբ երկկենցաղ մոտորանավակը կառուցվել է Ուխանիի Wuchang Shipbuilding Industry Group գործարանում, որը ներառված է Չինական նավաշինական ընկերության մեջ։ Նավակը ընդունակ է զարգացնել մինչեւ 92,6 կմ/ժ արագություն՝ ջրում, եւ 20կմ/ժ՝ ցամաքում, որտեղ նա շարժվում է հատակից դուրս եկող չորս թրթուրների օգնությամբ։

Ծովային անօդաչուի գործողությունների առավելագույն հեռավորությունը 1200 կմ է, սպառազինությունը՝ երկու գնդացիր եւ հականավային ու զենիթային հրթիռներ արձակող սարք։

Marine Lizard-ը, ինչպես հայտնում են, կարող է դառնալ առափնյա պահպանության սպառազինության մի մասը, գաղտնի տեղաշարժվել հեռավոր կղզիներում եւ մինչեւ 8 ամիս մնալ այնտեղ՝ սպասելով մարտի նետվելու հրահանգի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ