News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անձի նկատմամբ  հետախուզում հայտարարվում է ոչ միայն նրա գտնվելու վայրը պարզելու, այլև նրան վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՔԾ-ն հետախուզում իրականացնող մարմնին տրամադրել է Միհրան Պողոսյանի գտնվելու հասցեն:

Նշենք, որ այսօր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։

«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։

Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսահամարը»,-հայտարարել էին Միհրան Պողոսյանի գրասենյակից:

 ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը NEWS.am-ին հայտնեց, որ մի քանի անգամ Միհրան Պողոսյանին հրավիրել են հարցաքննության, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով խուսափել է ներկայանալ հարցաքննության:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ապրիլի 15-ին, բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու կալանավորման որոշում կայացրել ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ:

Ավելի վաղ ՀՔԾ-ից NEWS.am–ին հայտնել էին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ