News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում խոշորագույն Асо հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել Կյուսյու կղզու հարավարեւմտյան Կումամոտո նահանգում։ Այս մասին հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Դատելով Асо-ի մոտակայքում NHK հեռուստաալիքի նկարահանման խցիկների կադրերից՝ խառնարանից մի քանի տասնյակ մետրանոց սպիտակ ծուխ է բարձրանում։ Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են անում չմոտենալ հրաբխի տարածքին։ Ճապոնիայի կառավաությանը կից ստեղծվել է տեղեկատվության հավաքման շտաբ։

Ներկա պահին որեւէ վնասի կամ ավիափոխադրումների խափանման մասին հաղորդագրություն չկա։

Асо-ն աշխարհի խոշորագույն հրաբուխներից է։ Դրա բարձրությունը կազմում է 1592 մ։ Պարբերաբար տեղի են ունենում հրաբխի տարբեր աստիճանի ժայթքումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ