News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ռոբոտների հարկի օգտին արվող փաստարկները քննադատության չեն դիմանում, կարծում են ամերիկյան Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարությունների ֆոնդի (ITIF) փորձագետները։ Նրանց կարծիքով՝ նախաձեռնությունն առաջ է եկել նոր տեխնոլոգիաների իռացիոնալ վախից, տեղեկացնում է HighTech-ը։

Վերլուծաբանների կարծիքով՝ հարկման մասին խոսակցությունները կարծրատիպային մտածողության դրսեւորում են։ «Մի ինչ-որ հայտնի մարդ շրջանառության մեջ է մտցրել այդ գաղափարը՝ փորձնական գիտելիքներ չունենալով։ Իսկ հետո այն տարածել են բոլոր հոդվածներում, սյունակներում, TED ելույթներում»,- նշում են հաշվետվության հեղինակները։ Նրանք օրինակ են բերում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսին, որը իր հեղինակության շնորհիվ շատերին համոզել է ռոբոտատեխնիկայի հարկման անհրաժեշտության մասին։

Տնտեսական իրավիճակի սթափ գնահատականը ապացուցում է, որ ռոբոտները պետք է ներդրվեն որքան հնարավոր է շուտ, այլապես շատ երկրներ կբախվեն ՀՆԱ աճի դանդաղման ու աշխատավարձերի զանգվածային կրճատման։

ITIF-ը գալիք ճգնաժամի երկու պատճառ է նշում՝ բնակչության ծերացում եւ աշխատանքի արտադրողականության նվազում։ Միայն ավտոմատացումը կօգնի փոխհատուցել դրանք։

Աշխատողներին ռոբոտներով փոխարինելը չի հանգեցնի հարկերի նվազման, կարծում են վերլուծաբանները։ Ընկերությունները, միեւնույն է, ստիպված կլինեն վճարել սակագներ եւ տուրքեր։ Իսկ վաճառքի աճի հետ կաճեն նաեւ գանձարանի եկամուտները։

ITIF ներկայացուցիչները չեն գտել նաեւ պատճառներ, թե ռոբոտների ներդրմամբ ՀՆԱ-ն կնվազի։ Ավելին, տվյալներն ապացուցում են, որ ավտոմատացումը դրականորեն կանդրադառնա աշխատանքի արտադրողականության վրա։ Ռոբոտատեխնիկայի ներդրման ավելացումն արտադրություններում մեկ միավորի հաշվարկով արտադրողականությունը կբարձրացնի 0,4 տոկոսով։

Վերլուծաբանները նշում են, որ տեխնոլոգիաներից վախ եղել է նաեւ անցած տասնամյակներում։ Գործազրկության կանխատեսումները, սակայն, չեն իրականացել։ Չարժե, որպեսզի քաղաքական գործիչները վախենան ռոբոտներից, համոզված են հետազոտողները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ