Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 0,40 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 64,45 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսյան մատակարարումներով աճել են 0,33 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 71,96 դոլարի: