News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում չորեքշաբթի ավարտվել են նախագահի, խորհրդարանի երկու պալատների անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների ընտրությունները։ Ներկա պահին լուրջ պատահարների մասին տեղեկատվություն չկա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ներկա ընտրությունները, ինչպես ընդգծում են Ջակարտայում, ամենամասշտաբայինն էին ոչ միայն Ինդոնեզիայում, այլեւ ամբողջ աշխարհում, որոնց ժամանակ ուղղակի քվեարկությամբ ընտրվել է ոչ միայն պետության ղեկավարը, այլեւ մոտ 20 հազար օրենսդիր, որոնք ներկայացնում են 16 քաղաքական կուսակցություն։

Պետության բարձրագույն պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ գործող նախագահ Ջոկո Վիդոդոն եւ պահեստի գեներալ Պրաբովո Սուբիանտոն։ Սահմանադրության համաձայն՝ նրանց հետ միասին ընտրվում են նաեւ փոխնախագահները։

Ներկա նախագահի հետ քաղաքական դաշինքի մեջ է մտել 75-ամյա Մաարուֆ Ամինը՝ աշխարհում ամենախոշոր մուսուլմանական (սուննի) կազմակերպություններից մեկի՝ «Նահթատուլ Ուլամի» ղեկավարը։ Կազմակերպության անդամների թիվը մոտ 80 մլն է։ Նրա հետ մրցակցում է 49-ամյա գործարար Սանդիագոմ Ունոն, որը երկրի ամենահարուստ մարդկանցից է։

Ինչպես սպասվում է, ոչ պաշտոնական առաջին արդյունքները, որոնք, այնուամենայնիվ, կարող են օբյեկտիվորեն ցույց տալ քվեարկության պատկերը, կհայտնվեն օրվա վերջին։ ԿԸՀ-ն պաշտոնական հրապարակում կանի միայն ապրիլի 25-ին։ Ընտրությունները մեկ փուլով են, հաղթանակի համար պահանջվում է ձայների պարզ մեծամասնություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ