News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը մենք տեսնում ենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Այո, մենք տեսել ենք այդ հիմքերը, դրանով պայմանավորված էլ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։ Վերջերս նաեւ Վերաքննիչ դատարանում քննարկվեց բողոքը, ինչից ակնհայտ է եւ մենք կարծում ենք, որ պահպանվել են կալանքի հիմքերը։ Հիմքերի մասով մենք նշել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, հատկապես շեշտադրել ենք ապօրինի ներգործության հնարավորությունը, որը եւս դատարանի կողմից հաստատվել է։ Այդ հիմքը գործում է ոչ միայն նախաքննության, այլ նաեւ դատաքննության փուլում։ Այսինքն, վկայի վրա ներգործություն հնարավոր է ունենալ ոչ միայն նախաքննության, այլ նաեւ դատաքննության փուլում»,-ասաց նա։

Հարցին՝ ո՞վ է պաշտպանելու Քոչարյանի դեմ մեղադրանքը դատարանում, արդյոք հենց ի՞նքը, գլխավոր դատախազը պատասխանեց․ «Մեղադրանքը դատարանում պաշտպանելու է դատախազը կամ դատախազներ։ Կգա այդ փուլը, կտեսնեք, ովքեր են մեղադրանքը պաշտպանում։ Չեմ կարծում, թե ամենաէական հարցն այն է, թե ով է պաշտպանելու»։

Պաշտպանների դժգոհություններին, թե ժամանակը քիչ է, չեն հասցնում գործի նյութերին ծանոթանալ, Դավթյանը պատասխանեց, որ Դատախազությունը պաշտպաններից բովանդակային առումով մեծ դժգոհություն չի ստացել․ «Մեր գնահատմամբ՝ պաշտպանական թիմը կարող է տրված ժամանակի սահմաններում կարող են լիարժեք ծանոթանալ եւ ապահվել պաշտպանությունը, որքանով հանրությանն էլ է տեսանելի՝ վատ չեն իրականացնում պաշտպանությունը»

Նա պնդեց, որ դատախազությունը ապահովել է օրենքի տառը համապատասխան գործողություններում։

«7-ի գործի» մասին հարցին ի պատասխան Արթուր Դավթյանը հարկ համարեց  հստակ պարզաբանել դրա հետ կապված հարցերը․ «Կարեւոր հարց է, ես ցանկանում եմ պարզագույն լեզվով ներկայացնել, որ ոչ մասնագետի համար էլ պարզ լինի։ Տեսեք՝ ինչ փաստարկ է բերվում պաշտպանության կողմից՝ ասում են, որ դատախազները 2009 թվականին որոշում են կայացրել այն ժամանակ գործող 300 հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել 7 անձանց նկատմամբ այն պատճառաբանությամբ, որ 2009-ին կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում նոր հոդվածը՝ սահմանադրական կարգի տապալումը, դիտարկվել է որպես պատասխանատվությունը խստացնող օրենք։ Այդ որոշման մեջ բացարձակ չկա որեւէ մեկնաբանություն, իսկ կոնկրետ իրադրությունում որեւէ նորմ խստացնող է թե մեղմացնող, օրենքում կան դրա սահմանումները։ Մեր ընկալմամբ՝ նոր օրենքը ոչ մի կերպ խստացնող օրենք չէ»։

Գլխավոր դատախազը շեշտեց նաեւ՝ չկա իրավական մեկնաբանություն․ «2009 թվականին դատախազների որոշումից էլ որեւէ կերպ իրավական մեկնաբանություն , պարզաբանում չկա, թե 2009 թվականին ինչ է դա դիտարկվել ընդհանրապես։ Չկա որեւէ բացատրություն՝ ինչու է դա դիտարկվել որպես խստացնող։ Բացի այդ, իրավական մեկնաբանությունը աքսիոմա չէ, որը երբեք փոփոխության ենթակա չէ։ Այսինքն եթե նույնիսկ տրված լինեին որոշակի մեկնաբանություններ, կարող էին դրանք փոխվել։ Եթե այդ մեկնաբանությունն է տրվում, թող բացվեն մյուս գործերը։ Անհիմն կամ անօրինական՝ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումները կարող են վերանայվել բացառապես գլխավոր դատախազի կողմից 6 ամսվա ժամկետում։ Դրանից անցել է 9 տարի, զուտ անօրինական համարելու վերանայման դատավարական  ժամկետներն անցել են»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Փետրվարի 15–ին ՀՔԾ–ն հայտարարեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտի մասին։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ