News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Նախկին պագամավոր Միհրան Պողոսյանին և Մարտի մեկի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին հայտնաբերելը այլ երկրների օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնող մարմինների գործառույթի տիրույթում է: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասախնելով NEWS.am-ի այն հարցին, թե ի՞նչն է խանգարում իրավապահներին՝ հայտնաբերելու նրանց:

Նշենք, որ հետախուզման մեջ գտնվող երկու նախկին պաշտոնյաներն էլ հայտնել են իրենց գտնվելու վայրը. նրանք ՌԴ Մոսկվա քաղաքում են:

«Մեր օպերատիվ հետախուզական մարմիններն իրենց տեղեկությունները համագործակցության շրջանակներում կարող են փոխանցել այն երկրների իրենց գործընկերներին, որոնք իրականացնում են նույն գործառույթը, այսինքն  հասցեի վերաբերյալ տեղեկությունները կփոխանցվեն, հիմա թե դրանց արդյունքում որքանո՞վ է այդ երկրի օպեատիվ հետախուզական միջոցառում իրականացնող մարմինը հաջողում հայտնաբերել կամ չհայտնաբերել, դա մեր դատախազության տիրույթում չի գտնվում»,-ասաց Արթուր Դավթյանը

Հարցին, թե հնարավո՞ր է դատախազի հանձնարարությամբ քննիչ գործուղվի ՌԴ՝ տեղում հարցաքննելու այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացի հանմեղադրյալներին,Պողոսյանին և Հարությունյանին, Դավթյանը բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում
Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Գերմանիայում տեղի են ունեցել քաղաքական գործիչների վրա հարձակումների նոր դեպքեր. Spiegel
Իրականացվել է արդեն չորրորդ հարձակումը...
17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի...
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Կայքի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել...
Ամենաշատ