News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

«ԼԴՊՌ» ղեկավար  Վլադիմիր Ժիրինովսկին հիշել է 1812 թվականին Մոսկվայի հրդեհի մասին եւ քննադատել ռուսներին Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նպատակով օգնություն ցուցաբերելու համար՝ կոչ անելով վերականգնել ռուսական եկեղեցիները, որոնք տուժել են պատերազմի եւ հեղափոխության ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս միլիարդատեր Անդրեյ Անդրեեւը՝ Badoo համացանցային ծանոթությունների ծառայության հիմնադիրը, ընկերության եկամուտների մի մասը կփոխանցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:

Վերականգնողական աշխատանքներում օգնելու մտադրության մասին, եթե խնդրեն Ֆրանսիայի իշխանությունները, հայտնել է նաեւ Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը:

Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն իր հերթին վերականգնման համար նվիրատվություններ անելուն պատրաստ ձեռնարկատերերին խորհուրդ  է տվել առաջին հերթին ուշադրություն դարձնել սեփական սրբավայրերին, որոնք վերականգնման կարիք ունեն:

«Ֆրանսիացիներին հաճելի չէ, ամենահայտնի տաճարն է: Բայց ինչու են մեզ մոտ սկսվել ինչ-որ օգնություն ցույց տալու առաջարկներ, կարեկցանք արտահայտելու համա՞ր: Ի՞նչ է՝ մոռացե՞լ են, ինչպես էին ֆրանսիացիները այրել Մոսկվան, թալանել երկրի կեսը, հազարավոր մարդկանց սպանել» - լրագրողներին ասել է Ժիրինովսկին:

«Ամեն երկրում հրդեհներ են: Մեզ մոտ մեծ քանակությամբ եկեղեցիներ կան, որոնք ավերվել են պատերազմի ժամանակ կամ բոլշեւիկների կողմից: Եկեք այնտեղ վերականգնենք: Իսկ մենք առաջին հերթին նետվում ենք օտարերկրացիների մոտ: Ես դա սխալ եմ համարում», - հավելել է նա:

Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ ամենախոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Հրդեհի հետեւանքով փլուզվել էր ծայրաձողի վերին հատվածը, կրակով էր համակված կրող կառուցվածքը: Հրշեջները հայտնել են, որ Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները չեն վնասվել: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտակարգ դեպքը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ