News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թաիլանդի թագուհի Սիրիկիտը երեքշաբթի տեղափոխվել է Չուլալոնգկորն հիվանդանոց տենդի պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Bangkok Post-ին։

Արքայական պալատի տվյալներով՝ բժիշկները խորհուրդ են տվել նրան պառկել հիվանդանոցում այն բանից հետո, երբ նա սկսել է ջերմել. տենդն առաջ է եկել միզապարկի բորբոքման հետեւանքով։

2018 թվականի օգոստոսի 19-ին 86-ամյա թագուհին հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ եւ ուղեկից հազով։ Բուժհաստատությունում նրա մոտ գրիպ է հայտնաբերվել, բժիշկները խորհուրդ են տվել բուժման կուրս անցնել։ 11 օր հետո նա դուրս է գրվել Չուլալոնգկորն հիվանդանոցից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ