News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Մարտի 1-ի» գործով դատապարտված անձանց գործերը վերանայվելու են, դատախազությունը սկսել է գործընթացը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Գործընթացը սկսել ենք արդեն, մենք ապահովել ենք որոշակի հրապարակայնություն։ Մենք արդեն ունենք քրեական գործեր, որոնցով մենք ինքներս ենք դիմել Վճռաբեկ դատարան, օրինակ Մուշեղ Սաղաթելյանի գործով հենց ես եմ վճռաբեկ բողոք բերել, թեեւ բերվել է նաեւ պաշտպանական կողմից, դրանով արդեն արդյունք ունենք, Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու որոշում է կայացրել: Եվս մեկ քրեական գործով մենք բերել ենք բողոք, այդ գործընթացը շարունակական է լինելու»,-նշեց նա։

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս դատապարտվել էր «Մարտի 1-ի» իրադարձություններից հետո,  հնարավո՞ր է, որ վարչապետի գործը եւս վերանայվի, գլխավոր դատախազը պատասխանեց. «Նախկինում կայացված դատական ակտերում առկա փաստական տվյալները համադրվում են նոր տվյալների հետ եւ երբ օրենքի տառին համապատասխան նոր երեւան եկած հանգամանքներով վարույթներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնենք, անկախ նրանից՝ ով է նա, կիրականացվի»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1-ի» գործով 2010 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման եւ ազատ է արձակվել 2011 թվականի մայիսի 26-ին հայտարարված համաներման համաձայն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ