News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների եւ 2019 թվականի ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդմամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք կենսագործունեության բոլոր ոլորտներում, ապահովվել է կայուն առաջընթաց, արձանագրվել են ցուցանիշներ, որոնց հիման վրա մշակվել եւ ներկայումս կյանքի են կոչվում ընթացիկ տարվա ծրագրերը:

Նախագահը մանրամասնորեն ներկայացրել է նաեւ մի շարք ոլորտներում իրականացվելիք նախագծերը եւ համոզմունք հայտնել, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել իշխանության բոլոր թեւերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցության, համակարգված եւ արհեստավարժ աշխատանքի միջոցով:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետության ամենակարեւոր առաջադրանքներից եղել է, կա եւ կմնա երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը ՝ շեշտելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները, պահպանել սահմանների անձեռնմխելիությունն ու պետության լիարժեք անվտանգությունը:

Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության օրենսդիր մարմինն իր ակտիվ դերակատարությունն է ունեցել նախանշված ծրագրերի հաջող իրականացման գործում՝ շնորհակալություն հայտնելով կառուցողական համագործակցության եւ սկզբունքային դիրքորոշման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ