News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարության նոր կառուցվածքի ներկայացման եւ դրա հիմնավորումների ժամանակ ես սպասում էի լսել ինչ ասես, բայց ոչ այն, որ դա կարող է բխել ինտուիցիայից։ Այս մասին ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պագամավոր Մանե Թանդիլյանը։

Խորհրդարանականի կարծիքով՝ նման չհիմնավորված մոտեցումն այդքան կարեւոր օրինագծին պարզապես անթույլատրելի է։ «Այսինքն՝ նրանց կարծիքով, հաշվարկը գաղափար չէ, տեսլական չէ, այլ պարզապես ինտուիցիա»,- վրդովվել է Թանդիլյանը։

Նա քննադատել է կառավարության դիրքորոշումը, մասնավորապես՝ հիշատակելով Պետեկամուտների կոմիտեն. այս կառույցի ղեկավարը հինգ տեղակալ ունի, այն դեպքում, երբ նոր իշխանությունները հայտարարում են մի շարք նախարարությունների ու փոխնախարարների հաստիքների օպտիմալացման անհրաժեշտության մասին՝ նկատելով, որ Հայաստանի վարչապետն ընդամենը երկու փոխվարչապետ ունի։ «Եվ սա, ձեր կարծիքով, պետք է նպաստի կառավարության գործունեության արդյունավետության բարձրացմա՞նը, ինչի մասին այդքան հաճախ խոսում են։ Մի՞թե այս մեսիջն եք ուզում ուղարկել»,- ասել է Մանե Թանդիլյանը։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի, լուծարելով մշակույթի, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունները։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ