News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ես բոլորիս հիշողությունը պետք է թարմացնեմ, թե ներկայիս գործող պետական կառավարման համակարգն ինչպես է ձեւավորվել եւ ինչու է կառավարությունը գնում արմատական փոփոխությունների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նրա խոսքով, գործող պետական կառավարման համակարգը ձեւավորվել է 2 տասնամյակ շարունակ կեղծված ընտրությունների արդյունքում, երբ անհրաժեշտություն էր առաջանում քրեաօլիգարխիկ համակարգի շահերը սպասարկողներին ինչ-որ պաշտոններ տալ. «Դրա համար բացվում էին նախարարություններ, կիսվում էին նախարարություններ, փոխնախարարների պաշտոններ էին ավելացվում, մարզպետների տեղակալներ էին ավելացվում: Այսինքն պետական կառավարման համակարգը, որպես այդպիսին, չի գործել, եղել է ուղղակի մեխանիզմ: Պետական կառավարման համակարգը ընտրակեղծարարության մաս կազմող քաղաքական ուժերին կամ նրանց դժգոհությունը սփոփելու համար տրվել են պաշտոններ»,-ասաց նա՝ հավելելով, որ թերեւս դա է պատճառը, որ մարդիկ պետական կառավարման համակարգը համարում են գործազրկության հարցը լուծելու միջոց:

«Իրենց համար պետական կառավարման համակարգը աշխատատեղ է իրենց համար ընդամենը: Այսինքն իրենց ընկերոջը, կուսակցին աշխատանքի տեղավորելու տեղ է: Ոչ, պետական կառավարման համակարգը չոր աշխատատեղեր ապահովելու տեղ չէ: Այդ համակարգը պետք է հնարավորինս քիչ հարկատուների միջոցներ ծախսելով ավելի մեծ արդյունքներ ապահովի: Կառավարությունն այս խնդիրն է ուզում լուծել»,- ասաց Հովակիմյանը։

«Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել կառավարության ցանկությունը՝ պետական կառավարման համակարգը դարձնել առավել արդյունավետ»,- իր խոսքն ամփոփեց Հովակիմյանը:

Տպել
Ամենաշատ