News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։  ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնու են, որ գործով երեք անձ ձերբակալվել է:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչը՝ ծնված 1973 թվականին, վիճաբանել է իր հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել իր նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իրականացված մի շարք քննչական և դատավարական այլ գործողությունների ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը տարածքում շրջայց կատարելու ժամանակ տնօրենի տեղակալը հայտնաբերել է փայտանյութով բեռնված բեռնատարներ, ինչի շուրջ էլ ծագել է վիճաբանությունը:

Պարզվել է նաև, որ միջադեպին մասնակից են եղել նաև Ճամբարակ քաղաքի ևս երկու բնակիչներ՝ ծնված 1980 և 1994թթ.:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի լրիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Mercedes»-ն առանց վարորդի եւ ուղեւորի ընկել է Հրազդան գետը
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․․․․
Արթիկի չշահագործվող պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել (ֆոտո)
Ամբողջությամբ այրվել է պահեստի ներքին երեսպատման շերտը (մոտ 460 քմ)․․․․
Տրակտորը շրջվել է գազատար խողովակի վրա․ գազի արտահոսք՝ Սեբաստիայի փողոցում
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից․․․․․
Եգիպտական դատարանը աբբայի սպանության համար մահապատժի է դատապարտել երկու վանականների
Եպիֆանիի մահից հետո եկեղեցին կարգապահության խստացման միջոցառումներ է ձեռնարկել․․․
Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից
Միջնորդությունը պաշտոնապես ներկայացվել է, պատշաճ կերպով ձեւակերպվել է...
Բանվորները խոստովանել են, որ ծխել են Նոտր Դամի շինարարական փայտամածերի վրա
Վատ հանգցված ծխախոտը ոչ մի կերպ չէր կարող այդ հրդեհը հրահրել…